ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Ապագա կա»-ի մղձավանջային հեռանկարը

«Ապագա կա»-ի մղձավանջային հեռանկարը
03.05.2025 | 14:09

Մոտ ապագայում ինչ-որ մեկը հրապարակավ կհրաժարվի քրիստոնեությունից և իսլամ կընդունի: Ի՞նչ կհաջորդի այդ արարքին.

1. Իշխանական մեդիաները կտարածեն այդ լուրը:

2. Կրոնափոխին կկանչեն Պետրոսի մոտ, որտեղ նա կհիմնավորի երևույթի պրագմատիկ նշանակությունը հայապահպանման համատեքստում:

3. Պրոիշխանական, արևմտամետ, «իրավապաշտպան» ՀԿ-ները կբարձրաձայնեն կրոնի ընտրության կոնվենցիոն և սահմանադրական իրավունքի ազատ իրացման մասին, որպես դեմոկրատական հասարակության կայացման նախապայման:

4. Այդ մարդու մասին, պետական միջոցներով, «Բել» վերնագրով ֆիլմ կնկարահանեն:

5. Լայնորեն կբացվի Օվերտոնի պատուհանը, և սահմանադրական փոփոխությունների հետ միաժանանակ հանրաքվեի կդրվի կրոնի փոփոխության խնդիրը:

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ